Գլխավոր Լրահոս

Հայաստանում ներդրվում է GlobeNewswire ֆինանսական տեղեկատվական համակարգը

Հայաստանում ներդրվում է GlobeNewswire ֆինանսական տեղեկատվական համակարգը

Հայաստանի ֆինանսական շուկայում թողարկվող արժեթղթերի (պարտատոմսեր, բաժնետոմսեր) մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի համաշխարհայի խոշորագույն ֆինանսական տերմինալներում` Bloomberg, Dow Jones, Reuters և այլն: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» ներդնում է GlobeNewswire տեղեկատվության միջազգային տարածման ծառայությունը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

«Սա լուրջ տեղեկատվական դռներ է բացում Հայաստանի արժեթղթեր թողարկող ընկերությունների համար»,- նշեց Սարոյանը` հավելելով, որ տեղեկատվական այս համակարգի ներդրմամբ առայժմ խնդիր է դրվում միայն ապահովել միջազգային ֆինանսական վերլուծաբանների իրազեկվածությունը Հայաստանում տեղի ունեցող արժեթղթերի թողարկումներին:

Սարոյանը նշեց նաև, որ երբ այդ տեղեկատվական դաշտը ծածկված լինի, կիրականցվի երկրորդ քայլը՝ տեխնիկական, այն է՝ միջազգային որևէ դեպոզիտարիայի հետ ստեղծել թղթակցային հարաբերություններ, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել հայաստանյան արժեթղթերը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի տնօրենի խոսքով` այս նախագիծը կենսաթոշակային համակարգին չի առնչվում: «Օտարերկյա ներդրողներին դեռ տեղեկացվում է միայն Հայաստանի արժեթղթերի մասին»,- ասաց նա:

GlobeNewswire համակարգով արդեն սփռվել են նյութեր «Արարատ» բանկի պարտատոմսերի, վարկային նոր հարթակի վերաբերյալ:

Այս համակարգով հնարավոր է աշխարհի 80 երկրում 30 լեզվով տարածել մամուլի հաղորդագրությունները և նորություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում