2012-ի առաջին կիսամյակում ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռի արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության զուտ վնասը կազմել է $100,25 մլն: Այսպիսի տվյալներ է պարունակում ընկերության մամլո հաղորդագրությունը, փոխանցում է «Ռիա Նովոստին»: 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ վնասը աճել է վեց անգամ: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ընկերության հասույթը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 անգամ՝ մինչև $5,63 մլրդ:
Civilnet











