Գլխավոր Լրահոս

2013թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ

2013թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել 2012թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հավանության արժանացած փոփոխությունների լրամշակված տարբերակն ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որն էլ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով (նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։

Նիստում իր ղեկավարած նախարարության համակարգի հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում