Գլխավոր Լրահոս

Օսկանյանի գործը՝ փակուղում

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ հակադարձելով ռուսաստանցի հեղինակավոր իրավաբան, ՌԴ քրեական օրենսգրքի հեղինակ Սամվել Կոչոյիի՝ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ եզրակացություններին, որոնք նա Երևանում ներկայացրել էր անցյալ շաբաթ: ԱԱԾ-ն, որ մշտապես հայտարարում է, թե Օսկանյանի դեմ գործը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, տողատակում խոստովանում է, որ քաղաքական պատվեր է կատարում: Այլապես ինչպես հասկանալ Օսկանյանի գործը քննող ԱԱԾ քննիչ Մ. Համբարձումյանի երեկ տված այնպիսի որակումներ, ինչպիսիք են դրսից մարդ կանչելը կամ այն, որ քրգործով տուժող է ճանաչվելու իրավաբանական անձ «Սիվիլիթաս» հիմնադրամը, այն պարագայում, երբ հիմնադրամը երբևէ որևէ բողոք չի ներկայացրել Օսկանյանի նկատմամբ:

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը երկու հաղորդագրություն տարածեց, որոնք վկայում են, որ Օսկանյանի նկատմամբ հետապնդումն իսկապես իրավական առումով վերջնական փակուղի է մտել:

Հիմնադրամը նախ տարածեց ՌԴ Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի եզրակացությունը Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացվում է դրա ընթացքը: Եզրակացությունում կան նման եզրահանգումներ՝ «Օսկանյանի հաշվեհամարին պահվող դրամական միջոցներից բանկային տոկոսադրույքի ստացումը իրավաչափ է», «Օսկանյանը օրինական կերպով է տնօրինել բարեգործական նպատակներով իրեն փոխանցված գումարը», «Օսկանյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 179, 190 հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրերը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ» և այլն:

Մյուս հաղորդագրությունը վերաբերում էր «Սիվիլիթաս» հիմնադրամում դեռ հունիսին սկսված հարկային ստուգումներին, որոնք չորրորդ անգամ անընդմեջ կասեցվել են՝ գերազանցելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 90 աշխատանքային օր սահմանաչափը:

Այսինքն՝ պետական ինստիտուտները, որոնք հրահանգ են ստացել ամեն գնով «կեղտ» գտնել Օսկանյանի և նրա հիմնադրամի գործողություններում, հայտնվել են մի կետում, որտեղից առաջ շարժվել հնարավոր չէ, իսկ հետդարձը նրանց դիմակազերծումը կլինի:

Հետաքրքիր կլինի, թե Հայաստանի համապատասխան կառույցներն ինչպես են արձագանքելու կամ արձագանքելու են ընդհանրապես ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտին:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում