Գլխավոր Լրահոս

Eurostat-ը հրապարակել է 2011թ. ցուցանիշները

Eurostat-ը հրապարակել է 2011թ. ցուցանիշները

Անցած տարի Եվրամիության 119,6 մլն քաղաքացի (ընդհանուր բնակչության 24,2%-ը) հայտնվել է աղքատության շեմին՝ առերեսվելով նյութական զգալի խնդիրների: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԵՄ վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը: Ըստ Eurostat-ի՝ 2010թ. աղքատության ցուցանիշը ԵՄ-ում կազմել է 23,4%, 2008թ.՝ 23,5%:

2011թ. ԵՄ անդամ 27 երկրների շրջանում սոցիալական մեկուսացման, այսինքն՝ աղքատության ռիսկերի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Բուլղարիայում, որտեղ աղքատության եզրին է եղել բնակչության 49,1%-ը: Բուլղարիային հաջորդում են Լատվիան՝ բնակչության 40% ցուցանիշով, Լիտվան՝ 33%, Հունաստանն ու Հունգարիան՝ 31%: Սոցիալական մեկուսացման ռիսկերի ամենացածր մակարդակը Չեխիայում է՝ 15%, այնուհետ Նիդեռլանդներում և Շվեդիայում՝ 16%: Լյուքսեմբուրգում և Ավստրիայում ցուցանիշը կազմել է 17%:

Հունաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ վերջին չորս տարիներին երկրի բնակչության զբաղվածության մակարդակն անընդհատ կրճատվում է, կտրուկ աճում է գործազրկության մակարդակը: Այսպես՝ 2008թ. գործազրկության մակարդակը երկրում եղել է 7,6%, 2011թ.՝ մինչև 17,7%, 2012թ.՝ ավելի քան 23,5%: Բանկի կանխատեսմամբ՝ 2013-2014 թթ. գործազրկության մակարդակը կարող է գերազանցել 26%-ը: Հունական ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության մասին իր ընթացիկ զեկույցում 2012թ. համար ՀՆԱ-ի ավելի քան 6%, իսկ 2013թ.՝ 4-4,5% անկում է կանխատեսում։ Տնտեսության վերականգնում ակնկալվում է 2014-ից։

ԵՄ իշխանություններին վերջին շրջանում չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ տարածագոտում տնտեսական բարեփոխումների մի շարք կարևոր միջոցառումներում։ Այսպես՝ նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ներկայում հնարավոր չի լինի փոխհամաձայնության գալ ԵՄ 2013թ. բյուջեի շուրջ։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Բրյուսելում ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթաժողովին չէր հաջողվել համաձայնություն ձեռք բերել միության 2014-2020 թթ. բյուջեի կրճատումների շուրջ։ Քննարկումները հետաձգվել են մինչև հաջորդ տարվա հունվար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում