Գլխավոր Լրահոս

Նախագահի ծծնդավայրում փլուզվել է վերանորոգված դպրոցը

Նախագահի ծծնդավայրում փլուզվել է վերանորոգված դպրոցը

Ֆինանսների նախարարության ֆինանսական և վերահսկողական տեսչության կողմից 16 դպրոցներում և մշակութային օբյեկտներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 670 մլն դրամի խախտումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը` ամփոփելով ոլորտում կատարված բացահայտումները:

Նրա խոսքով` 16 կրթօջախներում ընդհանուր շինաշխատանքների ծավալը կազմել է 2,4 մլրդ դրամ:

«Խախտումներ արձանագրվել են ինչպես նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս, այնպես էլ բուն շինարարական աշխատանքների կատարման ժամանակ»,- ասաց նա` հավելելով, որ արձանագրվել է դեպք, երբ փլուզվել է վերանորոգված դպրոցը: Որպես օրինակ նա նշեց Սյունիքի մարզի Տեղ գյուղում 2011թ. ամռանը փլուզված դպրոցը, որի վերանորոգման աշխատանքների ծավալը 2009թ. կազմել էր 43 մլն դրամ:

Սոնա Ղարիբյանի խոսքով` շատ դեպքերում մինչև վերանորոգման աշխատանքները չեն ուսումնասիրվել շենքի սեյսմիկ կայունության վիճակը, և չեն կատարվել ամրացման աշխատանքներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում