Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

Կենտրոնական բանկը հերթական անգամ որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ 2012թ. նոյեմբերին արձանագրվել է 1,4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3,6%՝ գտնվելով նպատակային ցուցանիշին մոտ:

Խորհուրդն արձանագրել է, որ նոյեմբերին դիտված մակրոտնտեսական զարգացումները հիմնականում ընթացել են դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Արտաքին հատվածում պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակի պահպանվել հիմնարար լարվածությունը: Այս պարագայում ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային:     

Խորհուրդը գնահատել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում պահպանվել են մասնավոր ծախսումների բարձր աճի տեմպերը: Միաժամանակ` այդ ընթացքում դիտվել է ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների բարձր աճ և հարկաբյուջետային քաղաքականության առավել զսպող ազդեցություն համախառն պահանջարկի վրա: Արդյունքում` ՀՀ տնտեսությունից ակնկալվող ազդեցությունը ներքին գների վրա եղել է թույլ գնաճային:  

Հաշվի առնելով 12-ամսյա գնաճի ցուցաբերած փաստացի վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների զարգացման հեռանկարում թույլ գնաճային միջավայրի պահպանումը` ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում:

Հիշեցնենք, որ ԿԲ-ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է անցած տարվա սեպտեմբերին և այս ընթացքում յուրաքանչյուր ամիս թողել է անփոփոխ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում