Գլխավոր Լրահոս

«Նոյլենդում» կրոնական համալիրի կառուցումն արդարացված չէ. Ճարտարապետների միության նախագահ

«Նոյլենդում» կրոնական համալիրի կառուցումն արդարացված չէ. Ճարտարապետների միության նախագահ

Դալմայի այգիներին հարակից տարածքում «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը Երևանի քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա կարծիքով` «Նոյլենդ» կենտրոնի ծրագիրը պատկերացումների մակարդակում է և դեռ չի վերածվել նախագծի:

«Տարբեր ծրագրեր կան, որոնք շատ հում են լինում և մինչև վերջ ոչ մշակված: Կարծում եմ` «Նոյլենդ» կենտրոնը ֆինանսավորում չի ունենա, քանի որ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը»,- ասաց բանախոսը:

Ճարտարապետների միության նախագահի խոսքով` այս ծրագրով նախատեսվում է կառուցել սինագոգ, մզկիթ, եկեղեցի, բուդդայական տաճար, որոնց առկայությունը որևէ կերպ չի արդարացվում:

«Նոյլենդ» կենտրոնում նախատեսվում է կառուցել նաև սթրիթ արտ, որտեղ լինելու են քանդակագործների, նկարիչների համար արվեստանոցներ, ցուցասրահներ:

Ըստ Մկրտիչ Մինասյանի` այսպիսի կառույցների ստեղծմամբ Թբիլիսին, Բաքուն և Երևանը փորձում են մրցկացության մեջ մտնել: «Մեր պայմաններում դա բացարձակապես տեղին չէ, մենք դրա անհրաժեշտությունը չունենք: Մենք մեր բնակիչների համար նորմալ կյանք ապահովելու անհրաժեշտություն ունենք»,- հավելեց նա:

Ճարտարապետը չհերքեց այն լուրը, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական կազմակերպության հետ խոշոր ներդրումային համաձայնագրում ներառվել է նաև «Նոյլենդ» ծրագիրը: «Քաղաքապետարանը և քաղաքապետն աշխատում են աջակից լինել այն նախագծերին, գաղափարներին, որոնք ինչ-որ գումարներ կբերեն քաղաքին: Հնարավոր է, որ դա եղել է նախնական խոսակցություն՝ ամրացնելու համար այդ գաղափարը, որից հետո որևէ քայլ չի արվել»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքի` քաղաքաշինության բնագավառում ներդրումային առաջարկների բաժնում տեղադրված է «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի ստեղծման ծրագիրը, որի համաձայն` Դալմայի այգիներին հարակից տարածքում նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որը վերարտադրելու է «Նոյյան տապան» լեգենդը: Նախատեսվում է մեկ վայրում կառուցել եկեղեցի, մզկիթ, սինագոգ և բուդդայական տաճար:

Ծրագրում նշվում է, որ այն տարածաշրջանում կլինի եզակի կենտրոն, որտեղ գտնվում են համաշխարհային չորս կրոնները նշանավորող կոթողները: Ծրագրի համաձայն` այն կունենա բնապահպանական դրական ազեցություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում