Գլխավոր Լրահոս

Տ. Սարգսյանը Տարոն Աճեմօղլուի հետ քննարկել է Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր

Տ. Սարգսյանը Տարոն Աճեմօղլուի հետ քննարկել է Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է աշխարհում ժամանակակից տասը լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աճեմօղլուի հետ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես` Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային և ապագային վերաբերող հարցեր:

Աճեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:

Ի դեպ` ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հանդեսն այս տարի մոլորակի ամենաազդեցիկ 100 մտածողների ցանկում ընդգրկել էր նաև Տարոն Աճեմօղլուին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում