Նախագահի նստավայրի մոտ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիան տվեց իր արդյունքները։ Այսօր քիմիական հսկայի աշխատակիցներին վճարվեց փետրվարի աշխատավարձը։ Գործարանի` ՍիվիլՆեթին մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ` աշխատակիցները սպասում են, որ իշխանությունները կկատարեն իրենց խոստումը և առաջիկայում կապահովեն ևս մեկ ամսվա աշխատավարձի վճարումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը խոստացել էր, որ 11 ամսվա աշխատավարձի պարտքից, լավագույն դեպքում, կմարվի 3 ամսվանը։
Նշենք, որ «Նաիրիտի» աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է շուրջ $1 մլն։ «Նաիրիտը» մոտ 2 տարի է` գտնվում է պարապուրդում, իսկ աշխատավարձը վճարվում է կառավարության երաշխիքով վերցվող վարկերի և փոխառությունների հաշվին:
Civilnet











