
«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշում է կայացրել լքել ընկերությունը՝ կողմերի համաձայնությամբ։ Ինչպես ՍիվիլՆեթ-ին ասաց ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը, Կլիմկոյի որոշման հետ համաձայնել է նաև «ՎիմպելԿոմի» («ԱրմենՏելի» միակ բաժնետերը) մենեջմենթը։ «Ոչ մի երրորդ կողմ չի ազդել Իգոր Կլիմկոյի որոշման վրա»,- ասաց Բեղլոյանը։
Հիշեցնենք, որ Իգոր Կլիմկոն «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն է նշանակվել 2009թ.:
Civilnet










