Սպառողների վստահությունը 2012թ. 4-րդ եռամսյակում ցուցաբերել է աճի միտում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճելով 0,2%: Սպառողների վստահության աճը պայմանավորվել է ապագա պայմանների նկատմամբ սպառողների սպասումների 1,3% աճով: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսը նվազել է 1,1%:
Կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն` նախորդ եռամսյակի նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 4,6%-ով՝ պայմանավորված ընթացիկ պայմանների ինդեքսի 3% և ապագա պայմանների ինդեքսի 5,9% նվազումներով:
Նշենք, որ 4-րդ եռամսյակի համար սպառողների վստահության ինդեքսը կազմել է 44,3։ Սպառողների վստահության ինդեքսը սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխությունն է:
Ըստ ԿԲ մեթոդոլոգիայի՝ ինդեքսը տատանվում է 0-ից 100 միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ հարցման բոլոր մասնակիցները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունվել է հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը:
Civilnet











