Գլխավոր Լրահոս

Սպառողները նվազեցրել են վստահությունը

Սպառողները նվազեցրել են վստահությունը

Սպառողների վստահությունը 2012թ. չորրորդ եռամսյակում ցուցաբերել է աճի միտում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,2%-ով։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ այն նվազել է 4,6%-ով։ Սպառողական վստահության ինդեքսը կազմել է 44,3՝ հայտնվելով «նվազման» միջակայքում։

Երեկ Կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա չորրորդ եռամսյակի Սպառողների վստահության ինդեքսը, որը տարեկան կտրվածքով աճել է 0,2%-ով։ Սպառողների վստահության ավելացումը պայմանավորված է ապագա պայմանների նկատմամբ սպառողների սպասումների 1,3% աճով։ Ընթացիկ պայմանների ենթաինդեքսը նվազել է 1,1%-ով։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ երրորդ եռամսյակի համեմատ սպառողների վստահության նվազումը պայմանավորված է Ընթացիկ պայմանների ինդեքսի 3% և Ապագա պայմանների ինդեքսի 5,9% նվազումներով։ Չորրորդ եռամսյակի համար Սպառողների վստահության ինդեքսը կազմել է 44,3։

Ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկվող հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ըստ ԿԲ մեթոդոլոգիայի՝ ինդեքսը տատանվում է 0-ից 100 միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունվում է հաշվեկշռի տատանումը 45-55 կետ միջակայքում։

2012թ. չորրորդ եռամսյակի հարցմանը մասնակցել է 1850 տնային տնտեսություն՝ Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններից և Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից (համապատասխանաբար՝ 994 և 856 տնային տնտեսություն)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում