Այս տարի տնտեսական աճը կլինի 7,1%: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ամփոփելով տարին:
Նախարարի խոսքով` աճ կարձանագրվի տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության, իսկ հաջորդ տարի աճ կգրանցվի նաև այս ոլորտում` հաշվի առնելով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը:
Այս տարի տարեկան գնաճը կլինի 4%, բյուջեի դեֆիցիտը` 2,4%, ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ` 10,5%, նշեց Գաբրիելյանը:
Civilnet











