Գլխավոր Լրահոս

«Բորժոմիի» վերահսկիչ փաթեթը գնում է «Ալֆա-գրուպը»

«Բորժոմիի» վերահսկիչ փաթեթը գնում է «Ալֆա-գրուպը»

Վրացական «Բորժոմի» հանքային ջրերի արտադրող IDS Borjomi ընկերության համասեփականատեր կդառնա ռուս հայտնի գործարար Միխայիլ Ֆրիդմանին պատկանող «Ալֆա-գրուպը», հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»:  Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգներին կշարունակի պատկանել ընկերության փոքրամասնական բաժնեմասը:

IDS Borjomi-ի վերահսկիչ փաթեթի վաճառքի գործարքը հնարավոր է փակվի մինչ այս տարվա վերջ: Գործարքի արժեքը կարող է կազմել $300 մլն:

Վերահսկիչ փաթեթը մի քանի հավակնորդներ է  ունեցել, սակայն հայտամրցույթում, ըստ «Կոմերսանտի»,  հաղթել է «Ալֆա-գրուպը»:

«Ալֆա-գրուպում» թերթին տեղեկացրել են, որ գործարքը դեռևս չի կայացել՝ հրաժարվելով ներկայացնել այլ մանրամանսեր: Թերթի՝ գործընթացին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝  ներկայում ստորագրվել է միայն կողմերի մտադրության մասին համաձայնագիր, քանի որ գործարքը իր կառուցվածքով բավական բարդ է, և դրա համար զգալի ժամանակ կպահանջվի:

Ինչպես IDS Borjomi-ում, այնպես էլ «Ալֆա-գրուպում» հրաժարվել են նշել ռուսական ընկերությանն անցնող բաժնեմասի հստակ ծավալը: Ըստ թերթի՝ վրացական ընկերությունը կշարունակի վերահսկել 15-30% բաժնեմասը:

IDS Borjomi-ն շշալցման գործարաններ ունի Վրաստանում և Ուկրաինայում: Հիմնական ապրանքանիշերն են «Բորժոմի», «Միրգորոդսկայա» և «Մորշինսկայա» հանքային ջրերը: Ընկերության ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվում: Շուկայի խաղորդների գնահատամամբ՝ IDS Borjomi-ի տարեկան շրջանառությունը կազմում է $200-250 մլն: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում