Գլխավոր Լրահոս

Այս տարի ՏՄՊՊՀ-ն ավելի քիչ է տուգանել

Այս տարի ՏՄՊՊՀ-ն ավելի քիչ է տուգանել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ոչ միայն օրենքի խախտումներ է հայտնաբերում, այլև իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա` հանձնաժողովը ներկայում իրականացնում է սպառման առաջին ապրանքների շուկաների մոնիթորինգ և հետևում է տնտեսավարողների գնային քաղաքականությանը` միաժամանակ կոչ անելով նրանց զերծ մնալ գների չհիմնավորված բարձրացումից:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` մշտադիտարկումն իրականացվել է 28 ապրանքների շուկայում, և գնային լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել: Խոշոր սուպերմարկետներում կատարված դիտարկումը ցույց է տվել, որ որոշակիորեն բարձրացել են կաթնամթերքի գները, ինչն այժմ մասնագետներն ուսումնասիրում են: Ձուն թանկացել է 3 դրամով, մինչդեռ մի շարք ապրանքների գներ նվազել են, մասնավորապես` զեյթունի, շաքարավազի:

Շաբոյանը տեղակացրեց նաև, որ այս տարի հանձնաժողովը ընդհանուր առմամբ կայացրել է 214 պատասխանատվության որոշում, իսկ տուգանքի ընդհանուր չափը կազմել է 224 մլն դրամ: Դատական ատյաններում բողոքարկվել է 7 որոշում:

Համեմատության համար նշենք, որ անցած տարի հանձնաժողովը կայացրել է 198 պատասխատավության որոշում, իսկ ընդհանուր տուգանքի չափը կազմել է 351 մլն դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում