Գլխավոր Լրահոս

Պետբյուջեի հույսին. հաստատվել է Երևանի 2013թ. բյուջեն

Պետբյուջեի հույսին. հաստատվել է Երևանի 2013թ. բյուջեն

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2013թ. Բյուջեն` համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,66 մլրդ դրամ, ինչը 3,17%-ով գերազանցում է այս տարվա նույնանուն ցուցանիշը։ Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,4 մլրդ դրամ, ինչը 2012թ. համեմատ կկրճատվի 1,5%-ով։ Քաղաքային բյուջեի ընդամենը մոտ 30%-ն է ձևավորվելու սեփական եկամուտների հաշվին, իսկ 70%-ը` պետբյուջեի։

Գալիք տարի քաղաքային բյուջեի նախագծով նախատեսված է կատարել 66 մլրդ դրամի ծախսեր, ինչը անցած տարվա համեմատ ավելին է 2,2 մլրդ դրամով (3,4%-ով)։ Քաղաքային բյուջեի պակասուրդը կկազմի 400 մլն դրամ:

Նշենք, որ գալիք տարի քաղաքային բյուջեն պետբյուջեից կստանան 16,48 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որը 2012թ. համեմատ կկրճատվի 0,3 մլրդ-ով կամ 1,9%-ով։ Բայց մյուս կողմից` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեից այս տարվա համեմատ քաղաքապետարանը 2,5 մլրդ-ով ավելի գումար կստանա (29,7 մլրդ դրամ)։

Քաղաքային բյուջեով հարկային եկամուտները ծրագրվել են 9,36 մլրդ դրամ կամ 2012թ. ցուցանիշից 645,8 մլն դրամով պակաս (6,5%-ով)։ 2013թ. ծրագրված հարկային եկամուտների նվազումը, ըստ քաղաքապետարանի, պայմանավորված է «Գույքի և հողի հարկի ապառքների մասին» օրենքի կիրառմամբ, ինչի արդյունքում զրոյացվեցին հողի հարկի և գույքահարկի ապառքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում