Գլխավոր Լրահոս

2012-ը` հաջողված տարի տնտեսության համար. Տ. Դավթյան

2012-ը` հաջողված տարի տնտեսության համար. Տ. Դավթյան

2012 թվականը տնտեսության համար կարելի է բնութագրել հաջողված տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ամփոփելով տարին:

Դավթյանի խոսքով` տարին կամփոփվի շուրջ 7% տնտեսական աճով: Բյուջեում դրված է 4,2% աճը: Տնտեսության իրական հատվածում` արդյունաբերությունում, կարձանագրվի 10% աճ, նշեց նախարարը` ընդգծելով, որ այս ցուցանիշներն արձանագրվել են, երբ գլոբալ տնտեսությունում առկա էին խնդիրներ, ուստի դժվար է գլոբալ միջավայրը համարել բարենպաստ:

«Հայաստանը տարբերվել է այլ երկրներից և կդասվի այն փոքր թվով երկրների շարքին, որոնք նման գլոբալ միջավայրի պայմաններում կարողացել են արձանագրել դրական դինամիկա»,- նշեց Դավթյանը` հավելելով, որ տնտեսության այս տարվա զարգացումները կպահպանվեն նաև առաջիկա տարիներին:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը Հնդկաստանի և Չինաստանի հետ բանակցում է հատուկ ռեժիմների անցում կատարելու շուրջ, ինչը դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսք կապահովի: Չինաստանի հետ, օրինակ, մեկնարկել է Երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ ստանալու գործընթացը: Ըստ Չինաստանի օրենքի` չինական զբոսաշրջային խմբերի այցելություն դեպի այլ երկրի հնարավոր է կազմակերպել միայն այն դեպքում, եթե այդ երկիրն իր կառավարությունից ստացել է Երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ:

Դավթյանի խոսքով` այս տարի զբոսաշրջության ոլորտում, ընդհանուր առմամբ, կարձանագրվի 9-10% աճ, և Հայաստան կայցելի 830 հազ. զբոսաշրջիկ:

Ոլորտի զարգացման նպատակով այս տարի շահագործման են հանձնվել մի շարք հյուրանոցներ, իսկ գալիք տարի կբացվի երկու Hayat հյուրանոց` Երևանում և Ջերմուկում, նշեց նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում