Գլխավոր Լրահոս

Ամանոր առանց տեխզննման կտրոնների

Ամանոր առանց տեխզննման կտրոնների

Դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը երևանյան բանկերի մասնաճյուղերից «անհետացել» են ավտոմեքենաների տեխզննման կտրոնները, ինչը նշանակում է, որ դրանք վարորդները լավագույն դեպքում կկարողանան ձեռք բերել 2013թ. հունվարի 8-ից։ Բանկերում նշում են, որ կտրոնները վերջացել են, քանի որ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ քանակությամբ կտրոններ չի տրամադրել։

Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունում ՍիվիլՆեթին ասացին, որ նախարարությունը բանկերին տրամադրել է վերջիններիս կողմից ներկայացված հայտերով պահանջվող քանակությունը։ Նախարարությունում հիշեցրեցին, որ առևտրային բանկերին 2011թ. առ այսօր տրամադրվել է ընդհանուր առմամբ 518,7 հազ. կտրոն։

Համաձայն Հայաստանի բանկերի ասոցիացիայի կողմից նախարարությանը տրամադրած տվյալների՝ բոլոր բանկերում առկա են բավարար քանակությամբ կտրոններ. մասնավորապես՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ ավտոմեքենաների տեխնիկական զննման 2013թ. կտրոնների մնացորդը կազմել է 7789 հատ, 2014-ինը՝ 35 հազ.։

Ֆիննախում նշեցին նաև, որ ներկայում համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են կտրոնների հետ առաջացած խնդիրը։

Ստացվում է, որ բոլոր այն վարորդները, որոնց ավտոմեքենաների տեխզննման կտրոնի ժամկետն ավարտվում է այս տարի, 2013-ին չեն կարողանա շահագործել ավտոմեքենաները, քանի որ դիմապակուն կտրոնի բացակայություն համար նախատեսված է Դ50 հազ-ի տուգանք։

Տեխզննումն ըստ էության ձևական բնույթ է կրում։ Կառավարության որոշմամբ դաշտը ազատականացվել է, և վարորդները կարող են ավտոմեքենաների գույքահարկի անդորրագիրը ներկայացնել որևէ բանկ և գնել կտրոնը՝ վճարելով 10 հազ. դրամ։ Տեխնիկական զննություն անցնելը ըստ էության թողնվել է վարորդների հայեցողությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում