Գլխավոր Լրահոս

Տեխզննման կտրոնների հարցի պարզաբանումը` երկու օրից

Տեխզննման կտրոնների հարցի պարզաբանումը` երկու օրից

Ֆինանսների նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում հիշեցնում է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության` Ճանապարհային ոստիկանությունը մինչև հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները:

Ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա ֆիննախը նշում է, որ հունվարի 11-ին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը երևանյան բանկերի մասնաճյուղերից «անհետացել» էին ավտոմեքենաների տեխզննման կտրոնները: Բանկերում նշում էին, որ կտրոնները վերջացել են, քանի որ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ քանակությամբ կտրոններ չի տրամադրել։

Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունում ՍիվիլՆեթին սակայն հայտնել էին, որ նախարարությունը բանկերին տրամադրել է վերջիններիս կողմից ներկայացված հայտերով պահանջվող քանակությունը։ Նախարարությունում հիշեցրել էին, որ առևտրային բանկերին 2011թ. առ այսօր տրամադրվել է ընդհանուր առմամբ 518,7 հազ. կտրոն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում