Գլխավոր Լրահոս

Տեխզննման կտրոնները կտրվեն մինչև ամսվա վերջ, մեկ բանկի միջոցով

Տեխզննման կտրոնները կտրվեն մինչև ամսվա վերջ, մեկ բանկի միջոցով

Ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, որոնք 2012թ. վերջին չէին կարողացել ձեռք բերել ավտոմեքենաների տեխնիկական զննման 2013թ. կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ կտրոններ: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

«Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Մինչ այդ ժամանակահատվածը՝ հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ. տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Թեև նախարարությունը գտել է տեխզննման կտրոնների խնդրի լուծումը, խնդրի առաջացման պատճառն այդպես էլ չի պարզել։ Դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը երևանյան բանկերի մասնաճյուղերից «անհետացել» էին ավտոմեքենաների տեխզննման կտրոնները։ Բանկերում նշում էին, թե կտրոնները վերջացել են, քանի որ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ քանակությամբ կտրոններ չի տրամադրել, այնինչ նախարարությունում պնդում էին, որ բանկերին տրամադրվել է վերջիններիս կողմից ներկայացված հայտերով պահանջվող քանակությունը։ Առ այսօր այդպես էլ հայտնի չէ թե, ուր են անհետացել կտրոնները։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում