Արդյունաբերության ոլորտում այս տարի ակնկալվում է 9,2% աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին մեծացնել արդյունաբերության մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում` այն հասցնելով առնվազն 20-21%-ի:
Ըստ Դավթյանի` 2012թ. Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը:
«Հայաստանի համար արդյունաբերությունն առաջնահերթություն է: Երկիրը պետք է լինի արտադրող և արտահանող»,- ասաց նա` հավելելով, որ Եվրոպայում ստեղծված ռեցեսիոն ֆոնի պայմաններում շատ դժվար է ունենալ տնտեսական և արդյունաբերական լուրջ աճ:
Նախարարի խոսքով` անհրաժեշտ է ջանքեր և ռեսուրսներ ներդնել, օգտագործել երկրի սեփական ներուժը` չեզոքացնելու ռեցեսիայի հնարավոր ազդեցությունը երկրի տնտեսության վրա:
Civilnet











