Գլխավոր Լրահոս

Պետպարտքն աճել է 10%-ով

Պետպարտքն աճել է 10%-ով

Անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը նախնական տվյալներով դրամային արտահայտությամբ աճել է Դ170,5 մլրդ-ով կամ 10,7%-ով՝ դեկտեմբերի վերջի դրությամբ կազմելով Դ1,76 տրլն։ Արտարժույթով պետպարտքի աճն եղել է ավելի համեստ՝ 5,8%-ով կամ $240,1 մլն-ով՝ կազմելով $4,368 մլրդ։ Հայաստանի պետական պարտքի 85,6%-ը բաժին է ընկել արտաքին պարտքին։

Անցած տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն աճել է $169,6 մլն-ով կամ 4,7%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով $3,73 մլրդ։ 2012-ին կառավարության արտաքին պարտքն ավելացել է $192,3 մլն-ով կամ 6,5%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով $3,14 մլրդ։ Նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կրճատվել է 22,7 մլն-ով կամ 3,7%-ով՝ դեկտեմբերի վերջին նվազելով մինչև $594,6 մլն։

Կառավարությունը և ԿԲ-ն միասին 2012թ. ներգրավել են $385,9 մլն-ի վարկային միջոցներ՝ ծրագրված $506 մլն-ի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է $239,3 մլն, որից 1$84 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, $54,9 մլն-ը՝ տոկոսավճարներին։ Մայր գումարի մարմանն ուղղված միջոցների 62,6%-ը բաժին է ընկել ԿԲ-ին, տոկոսավճարներին ուղղված միջոցների 83,4%-ը՝ կառավարությանը։

ԿԲ-ի կողմից վարկերի մայր գումարներին զգալի միջոցների ուղղումը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. Պահուստային վարկ (Stand-By Arrangement) վարկային ծրագրի ($237 մլն) սպասարկման ժամկետներով։

2012-ին պետական պարտքի սպասարկմանը ծրագրվածից $26 մլն-ով (13,2 մլն-ը՝ կառավարության գծով) քիչ գումար է ուղղվել, ինչը պայմանավորված է 6-ամսյա LIBOR-ի, SDR տոկոսադրույքների կանխատեսումային և փաստացի ձևավորված դրույքաչափերի տարբերությամբ։

Անցած տարի Հայաստանի արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, նախնական հաշվարկներով, կազմել է 37,4%՝ 2011թ. 35,2%-ի համեմատ։ Կառավարության «Պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագրի» համաձայն՝ անցած տարի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը պետք է կազմեր 36,6%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում