Հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ճանապարհով: Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրանը Սարգսյանը:
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ երկու երկրների հարաբերություններում տնտեսական զարգացման մեծ ներուժ կա: Վարչապետը նշեց, որ առաջիկայում կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն այս հարցերի քննարկմամբ:
Իվանիշվիլին, իր հերթին, նշեց, որ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել են հայ-վրացական հարաբերությունների բազմաթիվ հարցեր, և դրանց մի մասի կոմպրոմիսային լուծումը հնարավոր է գտնել քննարկումների ճանապարհով։
Civilnet











