Գլխավոր Լրահոս

Հարավային երկաթուղու և ճանապարհների համար` $3 մլրդ

Հարավային երկաթուղու և ճանապարհների համար` $3 մլրդ

Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է $3 մլրդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին, հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել են «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» և «Հայաստանի հարավային երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրերը։ Պայմանագրերի գործունեության ժամկետն է՝  30 տարի շինարարության ավարտից հետո։ Պայմանագրերի նպատակն է «Ռասիա ՖԶԷ» ընկերության կողմից «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը։ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի իրագործելիության  ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա  հետագայում նախատեսվում է կոնսորցիումի եղանակով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրականացնել շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը։ 

«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու են Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին։ Այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել  ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել  դրանց զարգացմանը պետական-մասնավոր գործընկերության հիման վրա։ Ծրագրերի իրագործման արդյունքում ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի  և փոխադրության պայմանների էական բարելավում, ինչը 
կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին, միաժամանակ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը։ 

Նախագծերի  իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու կողմից։ Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին, և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։ 

Ըստ էության` այս ծրագրերով մեկնարկ է տրվում տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը։ Մոտավոր գնահատականներով` այս երկաթուղու կառուցման համար կպահանջվի $1,5 մլրդ-ից մինչև $4 մլրդ: Երկաթուղին Հայաստանի տարածքով, նախնական գնահատականներով, պետք է անցնի Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գավառ-Գագարին ուղղությամբ: Երկարությունը կազմելու է 313 կմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում