Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօրվա նիստում վարչական վարույթ է հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:
Ինչպես հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50% զեղչված գնով:
Ստացված դիմում բողոքների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ստուգայց է իրականացրել նշված խանութի ցանց, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է ապրանքների միայն մի մասի վրա:
Հարուցված վարույթի շրջանակում հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն և կհրապարակի իր որոշումը:
Civilnet











