Գլխավոր Լրահոս

Խախտումներ պետգնումների ոլորտում. ՏՄՊՊՀ

Խախտումներ պետգնումների ոլորտում. ՏՄՊՊՀ

Պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին: Այս մասին այսօրվա նիստում հայտարարել է Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Նիստում ներկայացվել են նաև մանկատների և ծերանոցների կողմից սննդամթերքի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները: 

Ինչպես հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այս փուլում ուսումնասիրվել է 88 հաստատությունների կողմից հայտարարված ավելի քան 200 մրցույթների կազմակերպման գործընթացը: Պարզվել է, որ որոշ ընկերություններ` «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և  «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն:

Ուսումնասիրված փաստաթղթերում նրանց կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները և  կոնտակտային տվյալները:  Առկա են նաև փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում: Օրինակ, «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչև 40%-ով բարձր գին: Նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։

Դեռևս նախորդ տարվանից սկսված լայնածավալ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ 3 խոշոր ընկերությունները ակտիվ դերակատարում ունեն պետգնումների ոլորտում և շատ դեպքերում հանդես են գալիս որպես սննդի հիմնական մատակարարներ:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա վերջին հանձնաժողովը մոտ 15 մլն դրամ տուգանք է կիրառել նույն «Սեար գրուպ» և «Երեքնուկ» ընկերությունների հանդեպ՝  մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում