Գլխավոր Լրահոս

Թանկացել է կես տարի առաջ

Թանկացել է կես տարի առաջ

Երևան-Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող «Գասուռ» և «Ոսկեթև» ընկերությունները ուղեվարձը բարձրացրել են 16,6%-ով. խնդրի կարգավորումը ստանձնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), այնինչ ընկերությունները խախտել են լիցենզավորման պահանջները, որը տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում է։ Ուղեվարձը, ի դեպ, բարձրացել է անցած տարվա հունիսին։

Երեկ ՏՄՊՊՀ նիստում քննարկվել է Երևան-Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող ընկերությունների գործունեությունը։ Ըստ հանձնաժողովի հաղորդագրության՝ ՏՄՊՊՀ-ն դիմում-բողոք է ստացել Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից, որոնք այս ուղղություններով երթևեկելու համար Դ200 ավելի են վճարել. ուղետոմսի արժեքը նախկին 1,2 հազ-ի փոխարեն դարձել է Դ1,4 հազ.: «Հիմք ընդունելով վերոնշյալները՝ Հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևան-Վանաձոր-Երևան թիվ 403 երթուղին սպասարկող «Գասուռ» և Վանաձոր-Երևան-Վանաձոր թիվ 404 երթուղին սպասարկող «Ոսկեթև» ընկերությունների գործունեությունը՝ գնային փոփոխության պատճառը պարզելու նպատակով»,– նշված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ սակագնի փոփոխությունը ուղևորափոխադրողները պատճառաբանել են վառելիքի և ավտոպահեստամասերի թանկացմամբ: «Սակայն ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ուղեվարձի ձևավորման վրա ազդող որևէ գործոն էականորեն չի փոփոխվել: Հարկ է նաև նշել, որ բոլոր մյուս երթուղիների սակագները մնացել են անփոփոխ: Քանի որ խնդիրը առաջնահերթ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում, ապա Հանձնաժողովը վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կդիմի նախարարությանը՝ ուղեվարձը նվազեցնելու և նախկին գինը վերականգնելու, այսինքն՝ Դ1,4 հազ-ից Դ1,2 հազ. դարձնելու միջնորդությամբ»,– նշված է հաղորդագրությունում։

Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ուղեվարձը, ի դեպ, բարձրացել է դեռ անցած տարվա հունիսին, ինչը նշանակում է որ ՏՄՊՊՀ-ին խնդրի ուսումնասիրության համար պահանջվել է ավելի քան կես տարի։

Անհասկանալի է նաև այդ խնդրով հանձնաժողովի զբաղվելը, քանի որ միջքաղաքային ուղևորափոխադրումների կազմակերպումը և վերահսկողությունը տրանսպորտի և կապի նախարարության գործառույթն է։ Մասնավորապես՝ 2009թ. նախարարությունն անցկացրել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ և Վանաձոր-Երևան-Վանաձոր ուղղություններով սպասարկում կազմակերպելու իրավունքը չորս տարով տվել է «Գասուռ» և «Ոսկեթև» ընկերություններին։

Մրցութային կանոններն այնպիսին են, որ հաղթող ընկերությունը մինչև իրավունքի ժամկետի ավարտը պարտավորվում է ուղևորափոխադրումներն իրականացնել մրցույթին ներկայացված սակագնով, այսինքն՝ նախ նախարարությունը չպետք է թույլ տար սակագնի բարձրացում, իսկ եթե ընկերությունները հրաժարվեին կազմակերպել ուղևորափոխադրումները նույն սակագնով, պետք է հայտարարվեր նոր մրցույթ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում