Գլխավոր Լրահոս

Անցած տարի ֆինհաշտարարին ամենաշատը բողոքել են ապահովագրական ընկերություններից

Անցած տարի ֆինհաշտարարին ամենաշատը բողոքել են ապահովագրական ընկերություններից

Անցած տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նախորդ տարիների համեմատ արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ, ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

2012թ. ստացված բողոքներն ու պահանջները նախորդ տարվա համեմատ աճել են համապատասխանաբար 63,2%-ով և 172,2%-ով: Գրասենյակի կողմից 2012թ. քննության է ընդունվել 392 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 71,03%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ընդ որում` դրական ելքով գործերի 68%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 111,910,889 ՀՀ դրամ:

Ֆինհաշտարարի գրասենյակից տեղեկացնում են, որ 2012թ. ստացվել է 1311 բողոք: Քննության է ընդունվել 392-ը: Դրանցից 96-ն ուղղված է եղել բանկերի, 284-ը` ապահովագրական ընկերությունների դեմ, 5-ը` Ավտոապահովագրողների բյուրոյի, 2-ը` վարկային կազմակերպությունների և 5-ը` գրավատների դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում