Գլխավոր Լրահոս

Տարին փակվել է 7,2% տնտեսական ակտիվությամբ

Տարին փակվել է 7,2% տնտեսական ակտիվությամբ

Ազգային վիճակագրական ծառայությունը 2012թ. աճ է արձանագրել բոլոր ոլորտներում, նույնիսկ 2008-ից անկում արձանագրող շինարարությունում։ ԱՎԾ-ի տվյալներով՝ անցած տարի Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 7,2%։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ 2012թ., նախորդ տարվա համեմատ, տնտեսական ակտիվությունը կազմել է 7,2%։ Համեմատության համար՝ տասնմեկ ամիսներին ցուցանիշը եղել է 7,1%, տասը ամիսներին՝ 7,2% ինն ամիսներին՝ 7,6%, ութ ամիսներին՝ 8,3%, յոթ ամիսներին՝ 7,7%, վեց ամիսներին՝ 7,8%։

ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ անցած տարի տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրվել է աճ, նույնիսկ շինարարությունում, որը 2008-ից գտնվում է անկման մեջ։ Շինոլորտի աճը տարվա կտրվածքով կազմել է 0,2%-ով, ինչը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 11 ամիս անընդհատ ոլորտն անկում է ապրել։ Թեև դեկտեմբերը շինարարության համար նպաստավոր ամիս չէ, սակայն հենց դեկտեմբերին է, նոյեմբերի համեմատ, ոլորտում արձանագրվել կտրուկ՝ 36,8% աճ։

Անցած տարի արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8,8% տնտեսական աճ, թեև տարվա երկրորդ կեսից սկսել է աճի դինամիկայի դանդաղում։ Այսպես՝ տասնմեկ ամիսներին աճը կազմել է 9,1%, տասը ամիսներին՝ 10%, այն դեպքում երբ ինն ամիսներին ցուցանիշը 11,6% էր, ութ ամիսներին՝ 13,2%։

Ծառայության ոլորտում տարվա կտրվածքով արձանագրվել է 10,8% աճ, չնայած տեղի է ունեցել տեմպի դանդաղում։ Տասնմեկ ամիսներին ոլորտում աճը կազմում էր 11,1%, տասը ամիսներին՝ 11%։

Անցած տարի գյուղոլորտում արձանագրվել է 9,5% աճ, այն դեպքում, երբ տասնմեկ ամիսների կտրվածքով ցուցանիշը 8,3% էր։ Սա ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերը նպաստավոր չէ նաև գյուղատնտեսության համար։ Բացի այդ՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ոլորտում արձանագրվել է 27,6% անկում։ Նույնիսկ նման պայմաններում վիճակագիրներն արձանագրել են աճի տեմպի արագացում։

Անցած տարի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3,2%, առևտրաշրջանառությունը տարվա կտրվածքով աճել 3,6%-ով։ Միևնույն ժամանակ, միջին աշխատավարձն ավելացել է 5,1%՝ կազմելով Դ121,37 հազ.։ Տարվա ընթացքում պետական համակարգում աշխատավարձերն աճել են 4,2%-ով՝ կազմելով Դ97,4 հազ., մասնավոր համակարգում՝ 5,5%-ով՝ մինչև Դ149 հազ.։

2012թ. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $5,7 մլրդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 3,9%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ 2012թ. արտահանումն ավելացել է 7%-ով (կազմել է $1,43 մլրդ), ներկրումը՝ 2,9%-ով (կազմել է $4,27 մլրդ)։

Թեև արտահանման տեմպը գերազանցել է ներկրմանը, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է $2,84 մլրդ։ Համեմատության համար՝ 2011թ. առևտրի բացասական հաշվեկշիռը $2,82 մլրդ էր։ Ստացվում է, որ անցած տարի նույնիսկ արտահանման նման առաջանցիկ տեմպի պայմաններում, բացասական հաշվեկշիռը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում