Գլխավոր Լրահոս

Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան

Հայաստանում բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 3-ի նիստին հայտարարեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում առկա է կադրերի սուր պակաս։ Քննարկվում էր դպրոցների տնօրենների թափուր տեղերի համալրման գործընթացը, երբ վարչապետը հնչեցրեց այս գնահատականը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ներկայում 437 դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, և դրանցից միայն 138-ում է հնարավոր եղել նշանակել նոր տնօրեն։ Այսինքն՝ կառավարությանը հաջողվել է համալրել միայն մոտ 32 տոկոսը։ 

Հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ յուրաքանչյուր 100 թեկնածուից միայն 13-ն է հաղթահարում դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանությունը։

Այս տեղեկությունն ստանալով՝ վարչապետը արձագանքեց, որ «Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ»։

Վարչապետն անդրադարձավ նաև իր՝ վարորդական վկայական ստանալու փաստին՝ նշելով, որ առանց քննության է ստացել վկայականը.

«Այո, կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, չմոտեցա անգամ տարածքին, բերեցին վկայականը ու տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից»։

Փաշինյանը նշեց, որ այսօր շատ վարորդներ մեքենա վարել չգիտեն, բայց մեքենա են վարում և հավելեց. «Եթե կարելի է լինել վարորդ ու չիմանալ մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ»։

Վարչապետը շեշտեց, որ այդ ամենը կրկին ցույց է տալիս շարունակական ինքնակրթության ու զարգացման անհրաժեշտությունը։

Նա առաջարկեց ընդունել որոշումը, սակայն հետագայում քննարկել խնդիրը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում