Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի հետ շահավետ երկխոսությունը․ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի հետ շահավետ երկխոսությունը․ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել ու ընդլայնել երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղղված շնորհավորական ուղերձում։   

«Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների»,-ասված է նախարարի ուղերձում:

Սերգեյ Լավրովի շնորհավորանքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս շնորհավորական ուղերձ է հղել Միրզոյանին։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը մասնավորապես նշել է․ «Չնայած դրսից ռուս-հայկական դաշինքը խարխլելու   փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ և մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ ավելի խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»‎։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում