Թեհրանը կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ և կողմնակից է, որ երկու պետությունները զսպվածության միջոցով հասնեն խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ դեսպանի՝ եթե կողմերը ցանկացան որևէ ձևաչափ, Իրանը պատրաստ է աջակցել դրան՝ լարվածություն թույլ չտալու և խաղաղության հասնելու համար։
«Մենք դեմ ենք տարածաշրջանի ռազմանականացմանը։ Հարևան Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենք, և դրանով փորձում ենք օգնել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Սոբհանին։
Նա նշել է, որ Թեհրանը կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ և կողմ է, որ երկու պետությունները զսպվածության միջոցով հասնեն խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ըստ դեսպանի՝ եթե կողմերը ցանկացան որևէ ձևաչափ, Իրանը պատրաստ է աջակցել դրան՝ լարվածություն թույլ չտալու և խաղաղության հասնելու համար։
«Կարծում ենք, որ գոյություն ունեցող 3+3-ը շատ լավ ձևաչափ է, և դրա միջոցով կարելի է հասնել հրադադարի պահպանմանն ու խաղաղության հաստատմանը», - նշել է Իրանի դեսպանը։
Իրանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին՝ հայտարարելով, որ Երևանն ու Բաքուն դրան պետք է հասնեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
Civilnet











