Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի մի շարք փողոցներում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Աբովյան փողոցում՝ Աբովյան-Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:
Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:
Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:
Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
Civilnet











