Գլխավոր Լրահոս

Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են

Երևանում օդը մաքրվում է․ աղտոտվածության պատճառները սեզոնային են

Տարվա այս սեզոնին օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ինչն արձանագրում են Երևանի տարբեր շրջաններում տեղադրված օդի որակի չափման 173 սարքերը։  Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ավագանու նիստի ժամանակ։ 

«Մինչև նախորդ տարի Երևանում օդի որակի այս ծավալի չափումներ չենք արել։ Այն սարքերի ծավալն ու քանակը, որ ունեինք Երևանում՝ 160-ից ավելին է, մեզ հանարվորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ, ամենակարևոր դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք»,- ասել է Ավինյանը։ 

Քաղաքապետը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված ձմռան ամիսներին օդի բարձր աղտոտվածությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն արձանագրել է, որ օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է ջեռուցումով։

«Ջեռուցման սեզոնին ոչ միայն գազ, այլև վառելիք է օգտագործվում,  ջեռուցումը նույնպես հանդիսանում է մանրահատիկ փոշու (PM 2.5-ի) հիմնական աղբյուր։ Դրան գումարվում է ձմռան ամիսներին օդափոխության խանգարումը, դա բերում է նաև մեր սարքերի կողմից արձանագրվող մանրահատիկ փոշու մակարդակի բարձրացմանը»,- նշել է Ավետիսյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում