Գլխավոր Լրահոս

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի հետ քննարկումների մեջ է՝ Բաքու այցելելու հարցով

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ադրբեջանի հետ քննարկումների մեջ է՝ Բաքու այցելելու հարցով

«Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ իրենցից, թե՛ ինձնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում եմ գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։

Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է ներկայացրել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Փաստաբանը ներկայացրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում