Գլխավոր Լրահոս

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ 125% մաքսատուրք սահմանելու մասին

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ 125% մաքսատուրք սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը կտրուկ բարձրացնելու մասին՝ հասցնելով դրանք 125%-ի։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Truth Social հարթակում:

Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ «ԱՄՆ-ին և այլ երկրներին խաբելու ժամանակները» այլևս անցյալում են։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ 75-ից ավելի երկրներ, որոնք կապ են հաստատել ԱՄՆ պետդեպարտամենտի, գանձապետարանի և առևտրի ներկայացուցիչների հետ՝ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար, ազատվում են բարձրացված մաքսատուրքերից։

Նրա խոսքով, այս երկրների դեպքում ինքը արտոնել է 90-օրյա դադար և էապես իջեցված փոխադարձ սակագին այդ ժամանակահատվածի համար՝ 10%, որը նույնպես ուժի մեջ է մտնում անմիջապես:

Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցում է երկկողմ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ G20 առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Օսակայում, Ճապոնիա, հունիսի 29, 2019թ. Ռոյթերս (Reuters), Քևին Լամարք

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում