Գլխավոր Լրահոս

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

Վարչապետի ապրիլի 10-ի որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 

Նույն որոշումը նաև արձանագրում է, որ այսօրվանից Հանրային խորհուրդը համարվում է կազմակերպված։ Արայիկ Խզմալյանը ներկայում զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը, մինչ այդ նա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալն էր։

Խորհուրդը հիմնադրվել է 2008-ի հուլիսի 12-ին և գործել է 2009 թվականից: Սկզբնական շրջանում այն ղեկավարել է Վազգեն Մանուկյանը, ով 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննադատաբար է արտահայտվել նոր իշխանությունների մասին:

2019-ի նոյեմբերին Մանուկյանը հայտարարություն է արել, որ նոր իշխանությունները ստեղծել են անվստահության և ատելության աննախադեպ մթնոլորտ, ինչպես նաև հասարակական պառակտում: Այս հայտարարություններից հետո նա լքել է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը:

Նրան փոխարինել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով իր հերթին հրաժարական է տվել 2021-ի հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում մասնակցության պատճառով:

Այս խորհուրդն ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում