Ապրիլի 12-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կմասնակցի պանելային քննարկման։ Թեման Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորություններն են։ Պանելային քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները։
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Արարատ Միրզոյանն Անթալիայի ֆորումին մասնակցել է նաև 2022-ին և 2024-ին։ 2022-ին Անթալիայում Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, իսկ 2024-ին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։
Civilnet











