Գլխավոր Լրահոս

«ՍԱՍ գրուպի» պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում»

«ՍԱՍ գրուպի» պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում»

Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացել է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ցուցակման արարողությունը, հաղորդում են բորսայի մամուլի ծառայությունից:

«ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ընդգրկվել Bbond ցուցակում: Այս թողարկումը ներառում է $10 անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով և 10,1% տարեկան եկամտաբերությամբ 700 հազ. պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Պարտատոմսերի այս թողարկման տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առևտուրն է: Ընկերությանն է պատկանում «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, որը գործարկել է sas.am օնլայն սուպերմարկետը:

Անցած տարվա նոյեմբերի 20-ին «ՍԱՍ Գրուպը» հայտարարել էր 2012թ. դեկտեմբերի 6-ից մինչև 2013թ. հունվարի 10-ը $10 անվանական արժեքով արժեկտրոնային թվով 700 հազ. պարտատոմսերի տեղաբաշխման մասին՝ տարեկան 10,1% եկամտաբերությամբ։ Նշենք, որ սահմանված ժամկետում ընկերությունը տեղաբաշխել էր արտարժութային պարտատոմսերի ծրագրված ողջ ծավալը՝ $7 մլն-ը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում