Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հանդիպման մասին համանման հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Civilnet











