Գլխավոր Լրահոս

ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի, որ կարողանա զսպել լարվածությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի, որ կարողանա զսպել լարվածությունը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի Արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գերիների ազատ արձակման խնդրին։

«Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա խորապես անհանգստացած եմ սահմանին լարվածության աճով: Իմ ցանկությունն է, որ այնտեղ (Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ խմբ․) տեղակայված եվրոպական առաքելությունն ընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել լարվածությունը: Խաղաղության պայմանագիրը պետք է այժմ ստորագրվի, և կամայականորեն  անազատության մեջ պահվող անձինք, գերիները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Ժան-Նոել Բարրոն: Ֆրանսիացի նախարարի հայտարարությունն X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Եվրամիության դիտորդական առաքելությունը մարտ ամսից սկսել է ավելացնել գիշերային պարեկություների քանակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում։

Առաքելությունը հայտնել է, որ այս քայլը ձեռնարկվել է գիշերային անվտանգության և պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հնարավոր լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Մարտի սկզբից Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ հաղորդագրությունները հերքում է։

Մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը երկու անգամ թիրախավորել է Սյունիքի Խնածախ գյուղը։ Մի դեպքում բնակելի տուն է վնասվել, մյուս դեպքում՝ գյուղի մշակույթի տունը։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում