Գլխավոր Լրահոս

Հայ-իրանական ռազմավարական փաստաթղթի ստորագրումը հնարավոր է․ Իրանի ԱԳ փոխնախարար

Հայ-իրանական ռազմավարական փաստաթղթի ստորագրումը հնարավոր է․ Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտե Ռավանչին հնարավոր է համարում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը։ Այս մասին իրանցի պաշտոնյան ասել է Regionmonitor.com-ի հետ զրույցում։

«Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ «որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիրը, այնքան ավելի լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների համար»։ 

«Մենք չենք ցանկանում միջամտել նրանց գործերին, նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ անել։ Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա։ Մենք որպես հարևան երկիր, որը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք ամեն բան անել, որ կարողանանք հեշտացնել այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիրը ստորագրելու համար։ Նրանք պետք է օգտագործեն այս հնարավորությունը»,- ասել է Մաջիդ Թախտե Ռավանչին։

Հարցին, արդյոք հավանակա՞ն է, որ Ադրբեջանը ռազմական գործողություն կսկսի Հայաստանի դեմ, իրանցի պաշտանյան ասել է․ «Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության, մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությանը, ոչ մի նման սցենարի կարիքը չկա։ Պետք է թույլ չտալ, որ հակամարտության ու պատերազմը վերադառնան այս տարածաշրջան, և հույս ունենք, որ դա այդպես կլինի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում