Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։ Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, սակայն, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։
Civilnet











