Գլխավոր Լրահոս

2018-2024-ը ՀՀ պետական բյուջե 1,684 տրլն դրամ լրացուցիչ մուտք է եղել․ Փաշինյան

2018-2024-ը ՀՀ պետական բյուջե 1,684 տրլն դրամ լրացուցիչ մուտք է եղել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր ներկայացրել է Կառավարության 2021-2026-ի ծրագրի, 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2024-ի արդյունքներով կրկնապատկվել են՝ ավելանալով 1,3 տրիլիոն դրամով, որը համարժեք է 3,3 մլրդ դոլարին։ Հեղափոխությունից հետո՝ միայն 2024-ին, պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար։ 

«2018-ից 2024-ը ՀՀ պետական բյուջե 1 տրլն 684 մլրդ դրամ լրացուցիչ մուտք է եղել (4,2 մլրդ դոլար)։ Հետհեղափոխական յոթ տարիների ընթացքում ՀՀ պետբյուջե մուտք է եղել հավելյալ 4,2 մլրդ դոլարին համարժեք 1 տրլն 684 մլրդ դրամ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ներկայացրել է, թե որտեղից է կառավարությունը հավաքագրել այս գումարները։ 

«Սա ասում եմ նաև այն քննադատությունների համար, որ մեր Կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության և մոռացավ թալանածը հետ բերելու խոստումը։ Բա էս 4,2 մլրդ դոլարն օդի՞ց է ընկել, հարգելի՛ ժողովուրդ։ Թալանվածը հետ բերելու համար նախ պետք է իմանալ թալանածի տեղն ու թալանի մեխանիզմը, որն  առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել լրացուցիչ, հեղափոխության բերած 4,2 մլրդ դոլար բյուջետային եկամուտը»,- ասել է վարչապետը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում