Գլխավոր Լրահոս

Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը միաժամանակ ստորագրել

Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրն ու ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը միաժամանակ ստորագրել

Երևանը պաշտոնապես Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի Խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում։ 

Ադրբեջանը Հայաստանի առաջ նախապայման է դրել՝ մինչև ԵԱՀԿ ՄԽ-ն չլուծարվի և ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, Բաքուն չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Փաշինյանն ասում է, որ Մինսկի խմբի լուծարումը հասկանալի օրակարգ է Հայաստանի համար։ 

«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, և մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը  ՄԽ-ի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան  տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտավախությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի Խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված  համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն, սեղանին դնել երկու փաստաթղթերն ու նույն պահին ստորագրել երկուսն էլ; Սա պաշտոնական առաջարկություն է»,- ասել է վարչապետը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում