Գլխավոր Լրահոս

ԱԳՆ նախկին շենքի հետ կապված ծրագրեր են քննարկել Մարտին Էռնեկյանն ու փոխվարչապետը

ԱԳՆ նախկին շենքի հետ կապված ծրագրեր են քննարկել Մարտին Էռնեկյանն ու փոխվարչապետը

Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրեր են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:  Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետը կարևորել է ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ բանակցությունների նշանակությունը։ 

2013-ին ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը «Տանգո» ՓԲԸ-ին է վաճառել Երևանի Կառավարական 2-րդ մասնաշենքը՝ 14,241.9 քմ շենք-շինություններով և հողամասով (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք): Վաճառքի գինը կազմեց 51 մլն դոլարից ավելի: «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

2023-ին ՍիվիլՆեթը դիմել էր պետական համապատասխան կառույցների՝ պարզելու, թե ինչ գործունեություն է ի վերջո ընկերությունը պատրաստվում ծավալել ԱԳՆ շենքում, քանի որ մինչ այս խոսվել է ինչպես հյուրանոց, այնպես էլ թանգարան հիմնելու մասին։ Սակայն բոլոր կառույցները հրաժարվել են պատասխանել հարցերին՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ու վաճառքի պայմանագրի «Գաղտնիություն» վերտառությամբ դրույթի պահանջները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում