Գլխավոր Լրահոս

2025-ի 1-ին եռամսյակում Հայաստանի բանկերը 100 մլրդ շահույթ են ունեցել

2025-ի 1-ին եռամսյակում Հայաստանի բանկերը 100 մլրդ շահույթ են ունեցել

Հայաստանի առևտրային բանկերը 2025-ի 1-ին եռամսյակում ունեցել են ավելի քան 100 մլրդ դրամի զուտ շահույթ: Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակած տվյալների՝ այս ցուցանիշը 21%-ով գերազանցում է 2024-ի նույն ժամանակահատվածի արդյունքները:

Եռամսյակային արդյունքով՝ առաջատար դիրքում է Արդշինբանկը, որն արձանագրել է շուրջ 36 մլրդ դրամի զուտ շահույթ (ներառյալ Ardshininvestbank-ի ցուցանիշները), որը նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ աճել է ավելի քան 10 մլրդ դրամով: Երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը՝ 16 մլրդ դրամի շահույթով, ինչը գերազանցել է 2024-ի նույն ժամանակահատված իցուցանիշը 3,3 մլրդ դրամով:

Առաջատար եռյակը եզրափակում է Ակբա բանկը՝ 7,7 մլրդ դրամ շահույթով, որը 2 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

2025-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի բոլոր առևտրային բանկերը գործել են շահույթով, սակայն ոլորտում առկա են նաև բացասական միտումներ: Modex-ի փորձագետների վերլուծության համաձայն՝ վեց բանկերի պարագայում գրանցվել է զուտ շահույթի նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում