Թբիլիսիում մեկնարկել է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետությունից՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Ադրբեջանի Հանրապետությունից՝ Էլնուր Մամեդովը։
Եռակողմ քննարկումների մեկնարկից առաջ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան հայտնել է, որ բանակցությունների ընթացքում պատվիրակությունները կքննարկեն տարածաշրջանային եռակողմ համագործակցության հնարավորություններն ու այն ուղղությունները, որոնք հետաքրքիր կլինեն երեք երկրների համար։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադառնալով այս հանդիպմանը, Սլովենիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հարավկովկասյան երեք երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում տարածաշրջանում նոր իրողությունների հաստատումն է։
Civilnet











