Գլխավոր Լրահոս

ԿԳՄՍՆ-ն կձևավորի մասնագիտական խումբ՝ երեխաների վրա վնասակար խաղերի ազդեցության կանխարգելման նպատակով

ԿԳՄՍՆ-ն կձևավորի մասնագիտական խումբ՝ երեխաների վրա վնասակար խաղերի ազդեցության կանխարգելման նպատակով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ հոգեբաններից մասնագիտական խումբ ձևավորելու և երեխաների վրա վնասակար խաղերի հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի՝ դպրոցներում տարածման կանխարգելման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՍիվիլՆեթին ասաց ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

«Իրավիճակը հետևյալն է․ խաղի վերաբերյալ իրականում նախարարությունը պաշտոնապես ոչ զանգով, ոչ պաշտոնական, որևէ ձևով ահազանգեր չի ստացել։ Բնականաբար, ոչ պաշտոնական աղբյուրներից տեղյակ ենք, որ այս խաղը գնալով դպրոցներում տարածում է ստանում և ծնողների շրջանում անհանգստություն է առաջացնում»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ իրազեկումը պետք է զգույշ իրականացնել․ «Որպեսզի ավելորդ լրացուցիչ հետաքրքրություն չառաջացնի խաղի նկատմամբ և չստացվի այնպես, որ ավելի մեծացնում է հետաքրքրվածությունը։ Դրա համար մասնագիտական կարծիք ունենալուց հետո դպրոցներում համապատասխան մասնագետների, հոգեբանների և մասնագիտական խմբերի ներգրավմամբ կփորձենք հնարավոր ազդեցությունների մասին ներքին իրազեկման աշխատանքներ»։

«Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղը տարածվել է հիմնականում TikTok-ով ու YouTube-ով՝ որպես «միստիկ» փորձառություն։ Խաղը նման է մեդիտացիայի ու հիպնոսի խառնուրդի, և դրան մասնակցող երեխաները կամ դեռահասները ընկնում են երևակայական միջավայր։ Խաղը նման է ինքնահիպնոսի։ Կարող է առաջացնել սարսափ, տագնապ, ուժեղ անհանգստություն, նույնիսկ վնասել հոգեկան առողջությանը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում